Because You Loved Me

«Because You Loved Me»
«Because You Loved Me» սինգլի շապիկը (Սելին Դիոն, 1996)
Սելին Դիոնի սինգլը
«Falling into You» ալբոմից
Թողարկված19 փետրվարի 1996
Ժանրփոփ երաժշտություն
ԵրգահանԴայան Ուորեն[1]
Տևողություն4:33
ԼեյբլColumbia Records
Սելին Դիոնի սինգլների ժամանակագրություն
«Falling into You»
(1996)
«Because You Loved Me»
(1996)
«J'irai où tu iras»
(1996)

«Because You Loved Me» («Որովհետև դու սիրել ես ինձ»), երգ, որը ձայնագրել է կանադացի երգչուհի Սելին Դիոնն իր անգլալեզու «Falling into You» (1996) չորրորդ ստուդիական ալբոմի համար։ Այն թողարկվել է 1996 թվականի փետրվարի 19-ին որպես առաջին սինգլ Հյուսիսային Ամերիկայում և 1996 թվականի մայիսի 20-ին՝ որպես երկրորդ սինգլ Մեծ Բրիտանիայում։ Երգը գրել է Դայան Ուորենը, իսկ որպես պրոդյուսեր հանդես է եկել Դեյվիդ Ֆոսթերը։ Այն դարձել է «Սրտին մոտ» ֆիլմի գլխավոր երաժշտական թեման։

Երգը արժանացել է քննադատների բարձր գնահատականին և դարձել համաշխարհային հիթ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում, ինչպես նաև ընդգրկվել է շատ այլ երկրների լավագույն տասնյակներում։ Միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան երկու միլիոն օրինակ։ Կոմպոզիցիան արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ վիզուալ մեդիայի համար գրված լավագույն երգի համար և առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ Տարվա ձայնագրություն, Տարվա երգ և Լավագույն կանացի փոփ վոկալ կատարում անվանակարգերում։ Այն նաև առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Սինգլի գոյության առաջին վեց ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հինգ միլիոն օրինակ[2]։

  1. ISWC-Net
  2. Joyce, Mike (1996 թ․ օգոստոսի 2). «CELINE DION'S OLYMPIAN OCTAVES». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search